01/14/2025

Մարդկանց իրավունքներն ամենաառաջնայինն են, սակայն պետք է իրականացվեն տրամաբանության սահմաններում. Սերժ Սարգսյան

Մարդկանց իրավունքներն ամենաառաջնայինն են, սակայն պետք է իրականացվեն տրամաբանության սահմաններում. Սերժ Սարգսյան

Մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են, գոնե մեր պատկերացումներն այդպիսին են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  այս մասին ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հանրահավաքային ակտիվությունն ազդում է երկրի տնտեսական զարգացման վրա:

«Այդ առաջնային իրավունքները, եթե իրապես իրականացվեն տրամաբանության սահմաններում, որեւէ կերպ չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը: Սակայն երբ դրանք դառնում են անհամաչափ, երբ դրանք վերածվում են խցանումների Երեւանում, ապա Դուք ինչ եք կարծում՝ դա կարո՞ղ է արդյոք դրականորեն ազդել»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը միակ մեկ հանգիստ տարի է ունեցել, որ չի եղել արտաքին եւ ներքին անկայունություն: «Միակ տարին է երեւի 2017թ-ը, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երեւան, ներդրողներին գալ ու ներդրումներ անել: Միակ տարին էր, եւ այդ տարին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Մեզ մի քանի տարի է պետք ընդամենը, մի քանի տարի, որպեսզի այս տնտեսական աճը մարդկանց համար շատ ավելի շոշափելի լինի: Ճիշտ է՝ միեւնույն է դժգոհություն լինելու է, որովհետեւ մարդը ինչքան շատ ավելի լավ սկսի ապրել, այնքան պահանջները մեծանալու են: Բայց խնդիրն այն է, որպեսզի մենք հասնենք մի այնպիսի նվազագույն մակարդակի, որպեսզի գոնե ցանկությունների կեսը մարդիկ կարողանան իրականացնել: Սա է ամբողջ խնդիրը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Սերժ Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ կներկայացվի ապրիլի 19-ին:

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: