01/20/2025

Իրանի Մեջլիսը հաստատել է Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման օրինագիծը

Իրանի Մեջլիսը հաստատել է Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման օրինագիծը

Իրանի խորհրդարանն ապրիլի 18-ին 162 կողմ, 5 դեմ եւ 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, մինչ այդ՝ ապրիլի 17-ին, ԻԻՀ Մեջլիսի բաց նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ Հայաստանի հետ համագործակցությամբ Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման նախագծի շուրջ հրատապ քննարկումներ սկսելու վերաբերյալ:

Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ գտնվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների օրակարգային կարեւոր հարցերի շարքում:

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: