01/20/2025

Մեդվեդեւը կարեւորել Է Սերժ Սարգսյանի ավանդը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման մեջ

Մեդվեդեւը կարեւորել Է Սերժ Սարգսյանի ավանդը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման մեջ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին շնորհավորել Է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Համոզված եմ, որ նոր պաշտոնում դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի զարգացմանը, տարբեր բնագավառներում հեռանկարային համատեղ նախագծերի առաջմղմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը»,- նշել Է ՌԴ կառավարության ղեկավարը:

«Դա լիովին համապատասխանում Է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերին»,- նշել Է նա: Մեդվեդեւը նաեւ կարեւորել Է Սերժ Սարգսյանի անձնական ավանդը «բարեկամական գործընկերային ու դաշնակցային հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ»:

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: