01/21/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նորընտիր ՀՀ վարչապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նորընտիր ՀՀ վարչապետին

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է․ «Ազգային ժողովն այսօր Ձեզ ընտրեց վարչապետ՝ վստահությամբ, որ կառավարման Ձեր բազմամյա փորձառությամբ եւ նոր հանգամանքով շարունակելու եք Ձեր ջանքերը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի ապահովման ու զորացման, հայրենի մեր երկրի խաղաղության ու կայունության պահպանման եւ միջազգային հարթակներում ազգային շահերը պաշտպանելու գործում։ Մեր երկիրն ու ժողովուրդը տակավին գտնվում են սահմանների անվտանգության ապահովման, արցախյան հիմնախնդրի կարգավորման հրամայականների հանդիման, ինչպես նաեւ ներքին կյանքի տարբեր դժվարությունների ու խնդիրների առջեւ: Վճռորոշ այս ժամանակահատվածում, որպես մեր երկրի վարչապետ, վերստին Ձեզ է վիճակված հանձնառությամբ պատասխանատվություն ստանձնել՝ հանուն մեր հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման եւ համազգային մեր իղձերի իրականացման»։

Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալն Աստված զորակից լինի ՀՀ վարչապետին եւ շնորհի նրան նոր ձեռքբերումներ իր գործունեության ճանապարհին։

ter-hambardzum.net

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: