01/21/2025

Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ

Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան. նա Մայր Աթոռում է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Վեհափառն արդեն ժամանել է եւ ունի մի շարք հանդիպումներ, բայց ոչ հավաքի մասնակիցների հետ: Վեհափառը կհանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ»,-ասաց նա:

Այցը մեկօրյա է:

Հայաստան մեկնելուց առաջ Բեյրութի օդանավակայանում Արամ Ա-ն խոսել էր  Երեւանում տիրող իրավիճակի մասին: «Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաեւ մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է, հետեւաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ»,- ասել էր նա՝ նշելով, որ անտարբեր չի Երեւանի փողոցներում ընթացող իրադարձությունների նկատմամբ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: