01/21/2025

Իշխանությունները պետք է ապահովեն քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը` Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Իշխանությունները պետք է ապահովեն քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը` Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների մասին

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին մեկնաբանել է Երեւանում ընդդիմության հանրահավաքը, հաղորդվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

Նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ պաշտպանել եւ ապահովել քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը:

«Բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն խաղաղ հանրահավաքների միջոցով արտահայտել իրենց կարծիքը: Իրավապահ մարմինները պետք է ոչ միայն զերծ մնան խաղաղ հավաքների ազատ իրավունքի միջամտությունից, այլեւ պատասխանատվություն են կրում այդ իրավունքի ազատ իրացման համար: Դա ներառում է մասնակիցների անվտանգությունն ու պաշտպանությունը», - նշել է նա:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենը կարեւորել է Հայաստանի իշխանությունների առաջարկն՝ ընդիմության հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ:

Նա մտահոգություն է հայտնել խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, նաեւ Երեւանում ու այլ քաղաքներում ձերբակալությունների վերաբերյալ լուրերի առնչությամբ:

«Իշխանությունները պետք է հետեւեն, որ անվտանգության ապահովման համար բոլոր միջոցառումներն օրինական, անհրաժեշտ եւ համաչափ լինեն», - ասել է նա:

aysor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: