01/21/2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Երեւանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Երեւանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ

«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից եւ կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:

«Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն», - հայտարարել է ՀՀ֊ում ԱՄՆ դեսպանությունը:

22 ապրիլի 2018թ.

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: