01/14/2025

Կարեն Կարապետյան. «Դիմել եմ գլխավոր դատախազին՝ ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար»

Կարեն Կարապետյան. «Դիմել եմ գլխավոր դատախազին՝ ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար»

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Այսօր մենք որոշում ենք կայացել, եւ ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունն Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ հետ վերցնի: Եվ ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք եւ լուծում գտնենք: Վաղվա օրը չափազանց կարեւոր է, եւ ես կարծում եմ, որ մենք այնքան տրամաբանություն կունենանք եւ սթափություն, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, անկախ նրանից՝ ինչքան բարդ խնդիր կա, ինչքան նեղվածություն, ինչքան չլուծված հարցեր կան, կարող են նստել եւ տրամաբանական լուծում գտնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կարեն Կարապետյանը:

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: