01/14/2025

Գորիսում Սյունիքի մարզպետարանն այլեւս չի տիրապետում իրավիճակին

Գորիսում Սյունիքի մարզպետարանն այլեւս չի տիրապետում իրավիճակին

Ներքաղաքական կյանքի լարված օրերին լռությամբ աչքի ընկած Գորիսում բոլորովին այլ իրավիճակ է այսօր՝ ապրիլի 23-ին:

Իհարկե, ապրիլի 22-ի օրվա վերջին մի խումբ դպրոցականներ էին քայլերթի դուրս եկել, բայց դա աչքի չէր ընկնում ոչ մարդաշատությամբ, ոչ էլ կարգախոսների արմատականությամբ:

Ուրիշ է ապրիլի 23-ի երթը:

Նախ՝ հանրակրթական դպրոցներում դասապրոցեսն ընդհատվել էր առավոտվանից: Երեխաներին դուրս չթողնելու համար փակվել էին դպրոցների դռները: Չնայած դրան, բազմաթիվ դպրոցականներ, ուսանողներ դուրս են եկել փողոց եւ քայլերթ կազմակերպել քաղաքի փողոցներով, որ շարունակվում է մինչեւ հիմա:

Մեծ հայրենականում զոհված գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ցուցարարներին է մոտեցել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը՝ ցրվելու եւ համայնքային իշխանության հետ բանակցելու կոչով, որն արժանացել է միահամուռ մերժումի:

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից, Վահե Հակոբյանը համառորեն խուսափում է մեկնել Գորիս եւ Կապանի օրինակով հանդիպել ցուցարարներին, քանզի նրա հետ կապված անկանխատեսելի միջադեպեր կարող են տեղի ունենալ: Նա խնդրել է ոստիկանությանը եւ համայնքի ղեկավարին՝ կանխել դեպքերի հետագա զարգացումը եւ թույլ չտալ, որ ցույցերը հակամարզպետական հուն մտնեն:

Սեփ.լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: