01/14/2025

Այսօր՝ ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական կռիվների հերոսների հիշատակի օրն է

Այսօր՝ ապրիլի 24-ը, Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական կռիվների հերոսների հիշատակի օրն է

Մտածենք ոչ թե պահանջատիրության, այլ պահանջատիրոջ մասին

...Ոչ թե պարզապես մեր հիշողությունը նորոգենք ու սգանք, այլ գիտակցենք ու ըմբռնենք կատարվածի պատճառներն ու հետեւանքները, իմաստավորենք ողջ պատմությունը եւ պատրաստ լինենք ապրելու նոր ժամանակներում:

Ցավից սեղմվելու եւ աշխարհին մեր ցավն անընդհատ ցուցանելու փոխարեն (կամ՝ դրա հետ մեկտեղ) զորանալու եւ բռունցքվելու խորհուրդ մտցնենք մեր մտքի ու ջանքի, մեր վարքի մեջ: Եվ առաջ մղենք պարտություններ ու կոտորածներ այլեւս թույլ չտալու, մեր պետությունն ու անկախ պետականությունը մեզանով զորացնելու գիտակցումը:

Որ կարողանանք բարձր պահել գլուխներս նոր մարտահրավերների հորձանուտում, որ իրավունք ունենանք հպարտորեն հաղորդվել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հոգիներին, որ կարողանանք ուղիղ նայել աշխարհին, պատմությանն ու ապագային:

«Սյունյաց երկիր»

6 ապրիլի 2005թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: