01/21/2025

Մինսկի խումբը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին ծանր հրետանին հետ քաշել առաջնագծից

Մինսկի խումբը կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին ծանր հրետանին հետ քաշել առաջնագծից

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ: «Արմենպրես»-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ.

«Տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո եւ հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը- ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա եւ Էնդրյու Շեֆեր-ԱՄՆ) ընդգծում են կողմերի կողմից հրադադարի պահպանման խիստ կարեւորությունը այս կարեւոր ժամանակահատվածում, մասնավորապես, պահպանելով ծանր հրետանին պահելով առաջնագծից հեռու:Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, ինչպես նաեւ սպասում են կողմերի միջեւ առաջիկա հանդիպմանը՝ վերսկսելու համար ինտենսիվ բանակցությունները հակամարտությանը խաղաղ եւ տեւական լուծում գտնելու համար»:

Ապրիլի 21-ին Արցախի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններում, նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: