01/21/2025

Մեղրիի դպրոցականները՝ հանուն Զվարի անաղարտության եւ ընդդեմ ընդերքը հոշոտողների

Մեղրիի դպրոցականները՝ հանուն Զվարի անաղարտության եւ ընդդեմ ընդերքը հոշոտողների

Ի ծնե ազատատենչ Մեղրիում ապրիլի 21-23-ին դպրոցականները՝ խումբ-խումբ, դուրս էին եկել ոչ թե վարչապետի հրաժարականի համար, ոչ թե իշխանություններին դեմ կամ քաղաքացիական շարժման օգտին, այլ…

Մեղրիի դպրոցականները դուրս էին եկել հանուն իրենց փոքր հայրենիքի՝ Արեւիք գավառի: Նրանք դատապարտում են Վահե Հակոբյանի, Մհեր Պոլոսկովի կողմից Զվարի տարածքում՝ Մեղրու խմելու ջրի ջրահավաք ավազանում, շրջակա միջավայրի, բնության դեմ ձեռնարկված աննախադեպ ու վայրենի գրոհը:

Նրանք պահանջում են Զվարի տարածքում անհապաղ դադարեցնել ընդերքի հոշոտումը, շրջակա միջավայրի ապականումը:

Դպրոցականներին հանդիպել է Մեղրի համայնքի ղեկավարը եւ իր իմացածի չափով փորձել հիմնավորել Մեղրու հանդեպ ձեռնարկված այդ վայրագության ոչ վնասակար էությունը:

Մեր խմբագրություն զանգահարած դպրոցականները խիստ կասկածանքով էին վերաբերվում Մխիթարի պատկերացումներին՝ հավաստիացնելով, որ համայնքի ղեկավարը բոլոր այդ հարցերում անձնական շահ ունի եւ չի կարող դրանից դուրս դատողություններ անել Մեղրու առջեւ ծառացած հիմնախնդիրների շուրջ:

Սեփ.լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: