01/21/2025

Մհեր Պոլոսկովը Քաջարանի կոմբինատից վարձկաններ էր ուղարկել Կապան՝ ընդդեմ ցուցարարների

Մհեր Պոլոսկովը Քաջարանի կոմբինատից վարձկաններ էր ուղարկել Կապան՝ ընդդեմ ցուցարարների

Ապրիլի 21-ը, այնուամենայնիվ, նշանավոր օր էր Կապանում:

Այդ օրն առաջին անգամ մարզկենտրոնի բնակիչները հրապարակավ արձագանքեցին մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին:

Փողոց դուրս եկած ցուցարարներին ահաբեկելու համար Քաջարանի կոմբինատից վարձկանների մի մեծ խումբ էր գործուղվել Կապան: Ըստ Քաջարանից ստացվող տեղեկությունների՝ վարձկաններին ուղարկել էր «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության դեկորատիվ տնօրեն Մհեր Պոլոսկովը՝ մարզպետի խնդրանքով:

Վարձկանների առջեւ խնդիր էր դրվել՝ ամեն գնով ցրել ցուցարարներին եւ ահաբեկել նրանց:

Եվ վարձկանները, Կապանի ոստիկանների աչքի առաջ, հայհոյում էին ցուցարարներին:

Կարծում ենք, որ Մհեր Պոլոսկովը պետք է բացատրություն տա տեղի ունեցածի համար:

Կարծում ենք նաեւ, որ Կապանի վրա վարձկաններ ուղարկելուց հետո նա վերջնականապես զրկվեց մեր երկրամասում ապրելու բարոյական իրավունքից:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: