01/21/2025

Աշոտ, չե՞ս ուզում դատապարտել Վահե Հակոբյանի խուլիգանական արարքը

Աշոտ, չե՞ս ուզում դատապարտել Վահե Հակոբյանի խուլիգանական արարքը

Ինչպես հաղորդել ենք ավելի վաղ, ապրիլի 22-ին Կապանի Թումանյան փողոցում Վահե Հակոբյանն ընդառաջ է գնացել ցուցարարներին: Չկարողանալով մարդկանց հետ նորմալ շփվել, կորցնելով հավասարակշռությունը՝ նա՝ իր թիկնապահների հետ հայհոյել է հավաքվածներին, վիրավորական արտահայտություններ թույլ տվել: Թիկնապահներից մեկն էլ ապտակել է ցույցին մասնակցող երեխային, որից հետո մարզպետը խուճապահար լքել է դեպքի վայրը:

Այդ ամբողջ պատմությանը ներկա է գտնվել Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը: 

Նա ցուցարարների մոտ էր եկել իբրեւ Վահե Հակոբյանին ուղեկցող: Բայց, որքան էլ տարօրինակ է, համայնքի ղեկավարն իր պահվածքով չի փորձել զսպել գաղութարարների խուլիգանական պահվածքը: 

Իհարկե, ցուցարարները «գեղեցիկ» խոսքեր նվիրեցին նաեւ Աշոտ Հայրապետյանին, բայց դա չի կարող պատճառ դառնալ նրա լռության եւ անդեմության հերթական դրսեւորման համար:

Աշոտ Հայրապետյանը մինչեւ հիմա չի դատապարտել Վահե Հակոբյանի եւ նրա թիկնապահի խուլիգանական արարքը:

Նա չի վիրավորվել, որ ապրիլի 21-ին Քաջարանի կոմբինատի ղեկավարությունը վարձկաններ է գործուղել իր գլխավորած քաղաք՝ մարդկանց վախեցնելու համար:

Աշոտ, չե՞ս ուզում գոնե ուշացումով ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց (քո ներկայությամբ) հայհոյել է մարզպետը, որոնց ծեծել են նրա թիկնապահները:

Չե՞ս ուզում դատապարտել Վահե Հակոբյանի եւ նրա թիկնապահի խուլիգանական արարքը:

Չե՞ս ուզում դատապարտել Մհեր Պոլոսկովի կողմից Կապանի ցուցարարների դեմ վարձկաններ գործուղելու խայտառակությունը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: