01/21/2025

ԱՄՆ-ը հորդորում է Հայաստանին գնալ երկխոսության ճանապարհով

ԱՄՆ-ը հորդորում է Հայաստանին գնալ երկխոսության ճանապարհով

 ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ հորդորելով գնալ երկխոսության ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ ասվում է.

«Առաջիկա օրերը պատմական հնարավորություն են Հայաստանի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված առաջնորդների համար, քանի որ նրանք սկսում են նոր կառավարություն ձեւավորելու գործընթացը»,- նշել է Նոյերթը:

Նա կոչ է արել բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում դրսեւորել Հայաստանի Սահմանադրության շրջանակներում:

«Ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակում:

Որպես Հայաստանի բարեկամ ու գործընկեր՝ մենք հորդորում ենք հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ իրենց ինքնիշխան ապագան ժողովրդավարական եւ խաղաղ ճանապարհով ձեւավորելու նպատակով»,- ասվում է պետդեպի խոսնակի հայտարարության մեջ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: