12/19/2025

Իբրեւ դպրոցական ներկայացող աղջիկն ուղղում է կատարում մեր հրապարակման մեջ

Իբրեւ դպրոցական ներկայացող աղջիկն ուղղում է կատարում մեր հրապարակման մեջ

Ապրիլի 24-ին syuniacyerkir.am կայքում հրապարակվել է մի տեղեկատվություն՝ «Մեղրիի դպրոցականները՝ հանուն Զվարի անաղարտության եւ ընդդեմ ընդերքը հոշոտողների»:

Օրվա վերջին խմբագրություն է զանգահարել մի աղջիկ՝ ներկայանալով որպես այդ հոդվածում տեղ գտած լուսանկարներից մեկում պատկերված դպրոցական:

Իբրեւ դպրոցական ներկայացող աղջիկը պնդել է, որ ապրիլի 21-22-ի ցույցերով իրենք ընդամենը համերաշխություն են հայտնել մայրաքաղաքային իրադարձություններին եւ Զվարի ավերման հետ կապված կարգախոս չեն հռչակել:

Մենք հավատում ենք, որ, իրոք, դպրոցական է զանգահարել խմբագրություն, հավատում ենք, որ զանգահարողը Մեղրու ցույցերի մասնակից է եղել, հավատում ենք, որ դպրոցականները Զվարի հետ կապված կարգախոս չեն առաջադրել, հավատում ենք, որ Մխիթարը չէ հեռախոսազանգեր հրահրողը:

Դրանից հետո եւս մեկ զանգ ենք ստացել Մեղրիից. մեր զրուցակիցը հաստատեց, որ Զվարը հոշոտող Մհեր Պոլոսկովի եւ Վահե Հակոբյանի դեմ բուռն դժգոհություն է արտահայտվել մեծահասակ մեղրեցիների հավաքում, որ տեղի է ունեցել ապրիլի 20-ին Մեղրիում, ինչը շարունակություն կունենա:

Մեր զրուցակիցը պնդեց նաեւ, որ մեղրեցիները մտահոգություն են արտահայտել նաեւ Մեղրի գետի շուրջ տեղի ունեցող զարգացումների առիթով:

Ընդ որում՝ մեր զրուցակիցը բազում մեղրեցիների անունից ցավ ու ափսոսանք հայտնեց, որ Զվարի հարցում համայնքի ղեկավար Մխիթարն օտարվել է տեղացիների շահերից եւ սպասարկում է օլիգարխ Վահե Հակոբյանի եւ ոչ պակաս օլիգարխ Մհեր Պոլոսկովի շահերը՝ ղեկավարվելով բացառապես անձնական հետաքրքրություններով:

Սեփ.լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: