01/21/2025

Կապանը պահանջում է՝ Վահեն պետք է կանգնի հայոց արդար դատաստանի առջեւ եւ հետ վերադարձնի Սյունիքից գողացածը, իսկ Իսպանիայի կառավարությունը պետք է կոնֆիսկացնի նրա անշարժ գույքն այդ երկրի տարածքում

Կապանը պահանջում է՝ Վահեն պետք է կանգնի հայոց արդար դատաստանի առջեւ եւ հետ վերադարձնի Սյունիքից գողացածը, իսկ Իսպանիայի կառավարությունը պետք է կոնֆիսկացնի նրա անշարժ գույքն այդ երկրի տարածքում

Ապրիլի 25-ին մարզկենտրոնում քաղաքացիական ահնազանդությունը սկսվեց Կապանի ինստիտուտի ուսանողների դասադուլով, որը, չնայած ինստիտուտի լժե տնօրեն Արթուր Կոնստանդյանի հոխորտանքներին ու ահաբեկումներին, հաջողությամբ պսակվեց:

Այնուհետեւ երթի դուրս եկած ուսանողներին միացան տարածաշրջանային քոլեջի սովորողները, ապա՝ քաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտները:

Երթին եւ ցույցին զուգահեռ Կապանում տեղի ունեցավ ավտոմեքենաների երթ:

Ժամը 13-ի սահմաններում ցուցարարները շրջափակել էին Սյունիքի մարզպետարանի մուտքը, որտեղ էլ տեղի ունեցավ հանրահավաք:

Կրկնելով մայրաքաղաքում հնչող կոչերը` կապանցի ցուցարարները նորից կարեւորեցին Սյունիքի մարզպետի հրաժարականը: Նաեւ պահանջեցին, որ Վահե Հակոբյանին կանգնեցնեն հայոց արդար դատաստանի առջեւ՝ պահանջելով միաժամանակ հայոց պետական գանձարան վերադարձնել Սյունիքից գողացած միջոցները:

Ցուցարարները պահանջեցին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ իրենց կառավարության միջոցով կոնֆիսկացնել Վահե Հակոբյանի՝ այդ երկրի տարածքում գտնվող անշարժ գույքը, որը նույնպես ձեռք է բերվել սյունեցիներից գողացած միջոցներով:

Ելույթ ունեցողները մեկ անգամ եւս ներկայացրին մարզպետի կողմից Սյունիք ներմուծված արգահատելի բարքերը եւ վերստին կարեւորեցին նրան պատասխանատվության ենթարկելու հրամայականը:

Այնուհետեւ ցուցարարները շարժվել են դեպի Կապանի քաղաքապետարանի մերձակա պուրակ, որտեղ էլ օրվա վերջին տեղի կունենա համաքաղաքային հանրահավաք:

Սեփ.լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: