01/21/2025

Մարզի դատախազ Վազգեն Հարությունյանին եւ ոչ բարով ոստիկանապետ Արշավիրին

Մարզի դատախազ Վազգեն Հարությունյանին եւ ոչ բարով ոստիկանապետ Արշավիրին

Վերջին օրերին մարզում տեղի են ունեցել միջադեպեր, որոնց վերաբերյալ հանրությունը սպասում է Սյունիքի իրավապահ մարմինների գնահատականին կամ դիրքորոշմանը:

Մասնավորապես՝ ապրիլի 21-ին Կապանի ցուցարարներին ահաբեկելու նպատակով, Քաջարանի կոմբինատից (Մհեր Պոլոսկով տնօրենի հանձնարարությամբ) Կապան է գործուղվել վարձկանների խումբ:

Վարձկանները Կապանում իրենց դրսեւորել են ամենալկտի կերպով. այդ ամենի մասին տեսանյութեր կան սոցցանցերում:

Այնուհետեւ՝ ապրիլի 22-ին Կապանի Թումանյան փողոցում Վահե Հակոբյանը եւ իր թիկնապահը խուլիգանական արարք են թույլ տվել ցուցարարների հանդեպ. այդ մասին նույնպես տեսանյութեր կան սոցցանցերում:

Դու չե՞ք պատրաստվում գնահատական տալ Վահե Հակոբյանի եւ Մհեր Պոլոսկովի արարքներին:

Եթե նրանց արարքներում հանցակազմ չեք գտնում, ապա գոնե հիմնավորեք Ձեր պաշտոնական դիրքորոշումը եւ տեղյակ պահեք հանրությանը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: