01/21/2025

Մի խումբ ցուցարարներ Կապանում փակել էին մարզպետի ճանապարհը, նրան իջեցրել մեքենայից՝ ստիպելով լսել իրենց կոչերը

Մի խումբ ցուցարարներ Կապանում փակել էին մարզպետի ճանապարհը, նրան իջեցրել մեքենայից՝ ստիպելով լսել իրենց կոչերը

Ապրիլի 25-ին՝ օրվա վերջում, իր գիշերակացի վայր՝ Քաջարանի կոմբինատի պրոֆիլակտորիա վերադարձող Վահե Հակոբյանի եւ նրա թիկնազորի ճանապարհը փակել են մի խումբ ցուցարարներ:

Դա տեղի է ունեցել Կապան քաղաքի արեւմտյան վերջնամասում՝ «Գես» անվանյալ թաղամասի վերջի կանգառի մոտակայքում:

Ցուցարարները ստիպել են նրան իջնել մեքենայից եւ լսել իրենց՝ վերջին օրերին հնչեցվող կոչերը:

Թիկնապահները չեն համարձակվել միջամտել այդ «արարողությանը», իսկ ինքը՝ սարսափահար եւ անզոր ստիպված է եղել մեկ անգամ եւս լսել կապանցիների կոչերը՝ «Մարզ-պետ, հեռացիր», «Մարզ-պետ, …տիր»…

Այնուհետեւ, խուսափելով իրավիճակի սրացումից, ցուցարարները թույլ են տվել, որ նա շարունակի ճանապարհը դեպի պրոֆիլակտորիա:

Հիշեցնենք միայն, որ Վահե Հակոբյանը, Մհեր Պոլոսկովը, Զարուհի Տոնապետյանը, Միլենա անուն նաժիշտը ու Երեւանից Սյունիք ներխուժած մյուս գաղութարարները 2014թ. օգոստոսից բնակվում են Քաջարանի կոմբինատի պրոֆիլակտորիայում:

Հիշեցնենք նաեւ, որ պրոֆիլակտորիան նրանց գալուց հետո եւ մինեւ այսօր չի ծառայում իր նպատակին:

Պրոֆիլակտորիան ի սկզբանե երկու նպատակ է ունեցել՝ այնտեղ կազմակերպել հանքագործների հանգիստը, իսկ ամռանը՝ դպրոցականների ժամանցը:

Վահե Հակոբյանը, գալով Սյունիք, հանքագործներին եւ մարզի դպրոցականներին զրկեց այդ վայրում հանգստանալու հնարավորությունից՝ տարածքը դարձնելով միայն գաղութարարների գիշերակացի վայր, պալատական նաժիշտների գիշերային խրախճանքների տեղանք:

Ցուցարարների խումբը, որ մարզպետին իջեցրել է մեքենայից, կոչ է արել նրան՝ Մհեր Պոլոսկովի, Զարուհի Տոնապետյանի եւ մյուս ցեցերի հետ լքել պրոֆիլակտորիայի տարածքը՝ այն վերադարձնելով Քաջարանի լեռնագործներին ու մարզի երեխաներին:

ՍԵփ.լրատվ. 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: