01/21/2025

Պահանջեցին Կապանի համայնքապետի հրաժարականը

Պահանջեցին Կապանի համայնքապետի հրաժարականը

Ապրիլի 26-ին Կապանում օրվա ընթացքում շարունակվել են անհնազանդության երթերը, որոնց հիմնականում մասնակցում էին քաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ եւ ուսումնական հաստատությունների սովորողներ: Ժամը 18-ի սահմաններում երթի մասնակիցները Արշավիր Խալափյանի առաջնորդությամբ Բաղաբերդ թաղամասի վերջնամասից քայլերթով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն: Կապանի համայնքապետարանի պուրակում նրանց միացան այդտեղ հավաքված քաղաքացիները: Ըստ ամենայնի՝ հանրահավաք չկայացավ, ելույթներ չհնչեցին, միայն ցույցի մասնակիցները պահանջեցին Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանի հրաժարականը, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ միասին: Այնուհետեւ երթի մասնակիցները «Նիկոլ, վարչապետ», «Ոչ հանրապետականին» եւ այլ վանկարկումներով շարունակեցին իրենց երթը քաղաքի փողոցներով:

Սեփ.լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: