01/21/2025

Կապանցի Գագիկ Օհանջանյանը զգուշացնում է մարզպետին՝ «Անառակ, եթե փորձես մեկ անգամ եւս ձեռք բարձրացնել որեւէ սյունեցու վրա, անձամբ եմ կտրելու քո եւ թիկնապահներիդ ականջը»

Կապանցի Գագիկ Օհանջանյանը զգուշացնում է մարզպետին՝ «Անառակ, եթե փորձես մեկ անգամ եւս ձեռք բարձրացնել որեւէ սյունեցու վրա, անձամբ եմ կտրելու քո եւ թիկնապահներիդ ականջը»

Քիչ առաջ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրություն է այցելել Կապանի բնակիչ Գագիկ Օհանջանյանը եւ մտահոգություն հայտնել մարզպետի, Մհեր Պոլոսկովի եւ նրանց թիկնապահների լկտի պահվածքի առիթով:

Նա մասնավորապես դատապարտել է ապրիլի 21-ի եւ 22-ի կապանյան ցույցերի ժամանակ Վահե Հակոբյանի եւ Մհեր Պոլոսկովի վարձկանների կողմից մարդկանց սպառնալու, նաեւ երեխա ծեծելու դեպքերը: 

Գագիկ Օհանջանյանը խնդրեց syuniacyerkir.am կայքի միջոցով Վահե Հակոբյանին փոխանցել հետեւյալ խոսքերը՝ «Անառակ, եթե փորձես մեկ անգամ եւս ձեռք բարձրացնել որեւէ սյունեցու վրա, անձամբ եմ կտրելու քո եւ թիկնապահներիդ ականջը»:

Նույն խոսքը նա փոխանցել է նաեւ Քաջարանի կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովին: 

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: