01/21/2025

Ուշադրություն, գտնվել է Սյունիքից հանրապետական պատգամավոր Ավետ Սարգսյանը. ուռա՜

Ուշադրություն, գտնվել է Սյունիքից հանրապետական պատգամավոր Ավետ Սարգսյանը. ուռա՜

Սյունիքի փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մարզի  ակտիվ բնակչության հետ մեկ տարի շարունակ՝ 2017թ. ապրիլի 2-ից սկսած որոնողական աշխատանքները պսակվել են հաջողությամբ. գտնվել է Սյունիքից հանրապետական պատգամավոր Ավետ Սարգսյանը:

Փրկարարները, սակայն, ոչ լավատեսական տպավորություններ են ստացել հայտնաբերված պատգամավորի վիճակից. Ավետ Սարգսյանը չի խոսում, չի լսում, հեռախոսազանգերին չի պատասխանում, իրեն հղած դիմումները չի ընթերցում, միայն ակնապիշ նայում է դիմացինին…

Հավաստում են նաեւ, որ անցած մեկ տարում, իբրեւ պատգամավոր, ոչինչ չի արել՝ ստեղծված վիճակի պարտադրանքով:

Շնորհավորենք միմյանց՝ մեր սիրելի, մեր ձեռքով ընտրված պատգամավորին հայտնաբերելու բաղձալի իրադարձության կապակցությամբ:

Սակայն համաձայն չենք տեսակետին, թե պատգամավորն անցած մեկ տարում ոչինչ չի արել: Դա ամբողջապես զրպարտություն է: Անցած մեկ տարում, օգտվելով իր մանդատից, սեփական շինարարական կազմակերպության համար պետական պատվերով մի քանի ծրագիր է նա շահել ազնիվ մրցույթի շնորհիվ: Այնպես որ՝ թող ոչ ոք չհամարձակվի մեր սիրելի պատգամավորին մեղադրել անբանության մեջ:

ՍԵփ.լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: