01/14/2025

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը ՀՀ վարչապետի թեկնածու չի առաջադրի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։ «Ժողովուրդը պետք է որոշի առաջադրելու այդ թեկնածուին։ Իմ ամբողջ թիմով մեկ մարդու պես մեր ձայնը տալու ենք ժողովրդի թեկնածուին։ Թեկնածու չենք առաջադրելու, պաշտպանելու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»,-նշեց Ծառուկյանը։

Հաղորդավոր Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե ժողովրդի թեկնածուն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, Ծառուկյանն արձագանքեց․ «Թեկնածուն Նիկոլն է, Սասունն է, Արարատն է, ես նորից եմ հայտարարում՝ մենք մեկ մարդու նման մեր ձայնը կտանք ժողովրդի թեկնածուին»։  

Ապրիլի 28-ին ՀՀԿ-ն եւս հայտարարել է, որ չի առաջադրելու թեկնածու։ ՀՀԿ-ն կքննարկի բոլոր թեկնածուների ծրագրերը եւ մինչեւ քվեարկությունը կներկայացնի իր որոշումը։

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: