01/14/2025

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է փոխանցում Պետդումայի պատվիրակության հետ հանդիպումից

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է փոխանցում Պետդումայի պատվիրակության հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամների եւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության՝ Երեւանում ապրիլի 29-ին կայացած հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը, իրենք հայտնել են դիրքորոշում՝  հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնականոն ճանապարհով։ «Քննարկեցինք ու մեր դիրքորոշումը ներկայացրինք ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամակցության եւ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Ասացինք, որ Հայաստանը պետք է շարունակի մնալ ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան բնականոն հունով: Մենք տրամադրված ենք աշխատանքային, համբերատար պայմաններում քննարկել բոլոր հարցերը, գալ լուծումների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում անցկացվող ցույցերին ՌԴ պատգամավորների դիրքորոշմանը, ապա ԱԺ պատգամավորը նշեց, որ նրանք դրական են գնահատում այդ փաստն ու ժողովրդի ոգեւորությունը: «Մենք էլ հավաստիացրեցինք, որ ինչ ասել ենք հրապարակային, դա իրականություն է, այս համատեքստում Ռուսաստանի դեմ որեւէ դավադրություն չկա, մեր շարժման մեջ որեւէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա: Հայ-ռուսական բարեկամությանը ոչինչ չի սպառնում»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: