01/14/2025

Զարուհի Տոնապետյա՞նն է իր թիկնապահին ուղարկել Կապան՝ ահաբեկելու ցուցարարներին

Զարուհի Տոնապետյա՞նն է իր թիկնապահին ուղարկել Կապան՝ ահաբեկելու ցուցարարներին

Ըստ Քաջարանից ստացվող տեղեկությունների՝ քաջարանցիները դատապարտում են պղնձամոլիբդենային կոմբինատից վարձկաններ հավաքագրելու եւ ապրիլի 21-ին ընդդեմ կապանցի ցուցարարների ուղարկելու ամոթալի իրողությունը:

Մեզ տեղեկացնում են նաեւ, որ վարձկանների հավաքագրման գործն ավազակախմբի լիդերներից մեկը՝ Զարուհի Տոնապետյանը, հանձնարարել է իր թիկնազորի պետին: Վերջինս էլ հավաքագրել է «բիլակով» հանրապետականների եւ խաբել, թե գնում են Կապան՝ ժողովի: Ճանապարհին Զարուհու թիկնապահը վարձկաններին ասել է, որ ոչ թե ժողովի են գնում, այլ պետք է ցրեն Կապանում տեղի ունեցող ցույցը:

Հրահանգել է նաեւ, որ ցուցարարների վրա հարձակումը պետք է սկսել այն պահին, երբ ինքը գլխով կամ աչքով նշան կանի:

Այդպես էլ եղել է…

Ի դեպ, մինչեւ հիմա Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը չի դատապարտել կապանցի ցուցարարներին քաջարանցի վարձկանների կողմից ահաբեկելու փաստը:

Այդ առիթով դեռեւս խոսք չի ասել Սյունիքի մարզի տխրահռչակ ոստիկանապետ Արշավիրը:

Հույս ունենք, որ ոստիկանության Սյունիքի վարչությունը հարցաքննության կհրավիրի Զարուհի Տոնապետյանին եւ նրա թիկնապահին:

Հետագա զարգացումների մասին տեղյակ կպահենք ընթերցողին: 

«Սյունյաց երկիր»

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: