01/14/2025

Փաշինյանը պատրաստ է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները քննարկել այլ քաղաքական ուժերի հետ

Փաշինյանը պատրաստ է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները քննարկել այլ քաղաքական ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրությունից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն երկու ամսվա ընթացքում, սակայն պատրաստակամություն է հայտնում քաղաքական այլ ուժերի հետ հարցը քննարկել եւ ընտրություններն ավելի ուշ կազմակերպել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ արտահերթ ընտրությունների  կազմակերպման ժամկետի հետ կապված ունեն իրենց պատկերացումները, սակայն պատրաստ են քննարկել այլ քաղաքական ուժերի առաջարկները: «Մենք ունենք մեր պատկերացումները, սակայն քաղաքական դաշտի տարբեր ուժերի կողմից անհանգստություններ են հնչում, որ եթե մենք ցանկանում ենք բոլորի համար հավասար պայմաններ ապահովել,  պետք է այնպես անենք, որ քաղաքական դաշտը պատրաստվի այդ իրադարձությանը:  Մենք մտածում ենք, որ կարելի է երկու ամսվա ընթացքում անել ընտրությունները, սակայն այս թեման քննարկելի  ենք համարում, որ կարելի է մի փոքր ավելի ուշ անել, սակայն տրամաբանության սահմաններում, որպեսզի քաղաքական դաշտն ավելի պատրաստ լինի այդ իրադարձությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Փաշինյանը:

 Հարցին` հնարավո՞ր է արտահերթ ընտրություններն անցկացվեն մեկ տարվա ընթացքում, Փաշինյանը պատասխանեց. «Կարծում ենք, որ մեկ տարին շատ երկար ժամկետ է, սակայն հարցը քննարկելի է: Պետք է բոլոր փաստարկները կշռել»:

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: