01/15/2025

Կապանցի ցուցարարները փակել էին Վահե մարզպետի սեփական բեռնատարների ճանապարհը, որոնք Քաջարանից խտանյութ էին տեղափոխում

Կապանցի ցուցարարները փակել էին Վահե մարզպետի սեփական բեռնատարների ճանապարհը, որոնք Քաջարանից խտանյութ էին տեղափոխում

Ապրիլի 29-ին Կապանի ցուցարարները փակել էին Մեղրի-Երեւան միջպետական ավտոմայրուղին՝ նախ՝ Կայարանի թաղամասին հարակից տարածքում, ապա՝ օդակայանի մերձակայքում:

Օդակայանի հատվածում՝ մոտ մեկ կիլոմետր երկարությամբ, շարվել էին մի քանի տասնյակ մեքենաներ:

Դա ժամը 13-ից 16-ի սահմաններում էր:

Ակցիայի նպատակի մասին իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է կատարել ցուցարարների առաջնորդներից մեկը՝ Տիրայր Ղահրամանյանը. «Չենք թողնում Հայաստանին պատկանող հարստությունը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ գողանան: Հայաստանի ցանկացած կետում կանգնեցրեք այդ մեքենաները եւ մի թողեք, որ գողանան մեր երկրի հարստությունը»:

Ցույցի կազմակերպիչներին այդ ընթացքում մոտեցել են Քաջարանի կոմբինատի մյուս բեռնատարների (Վահե Հակոբյանին չպատկանող) վարորդները եւ խնդրել աջակցություն՝ մարզպետի սեփական բեռնատարները Սյունիքից հեռացնելու խնդրում:

Ցուցարարները միջպետական ճանապարհը շրջափակելուն զուգահեռ հնչեցնում էին այս օրերին բնորոշ կարգախոսներ, բայց առավել շատ՝ «Վա-հե, հե-ռա-ցիր»:

Սեփ. լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: