01/15/2025

Մեկնարկեց Փաշինյանի հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության հետ

Մեկնարկեց Փաշինյանի հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը մասնակցում է նաև Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցը:

«Ծառուկյան» խմբակցության հետ հանդիպումից հետո Փաշինյանը հանդիպումներ կունենա նաեւ ՀՅԴ եւ ՀՀԿ խմբակցությունների հետ:

«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: