01/15/2025

30 ապրիլի 2018թ., կապանցի վարորդները նորից են շրջափակել միջպետական մայրուղին՝ չթողնելով, որ Վահեի բեռնատարները Քաջարանից խտանյութ տեղափոխեն

30 ապրիլի 2018թ., կապանցի վարորդները նորից են շրջափակել միջպետական մայրուղին՝ չթողնելով, որ Վահեի բեռնատարները Քաջարանից խտանյութ տեղափոխեն

Մի քանի տասնյակ վարորդներ ժամը 10-ի սահմաններում նորից են փակել Մեղրի-Երեւան ավտոմայրուղին:

Ակցիայի վայրն այս անգամ Կապան քաղաքի Հալիձոր եւ Բաղաբերդ թաղամասերի խաչմերուկի մերձակա ճանապարհն էր:

Միջպետական ճանապարհի շրջափակումն ինքնաբուխ ակցիա էր՝ կազմակերպված բեռնատարների վարորդների կողմից, ովքեր աշխատում են Քաջարանի կոմբինատում, բայց աննշան ծանրաբեռնվածություն ունեն, քանի որ պղնձամոլիբդենայինում, նախեւառաջ, աշխատելու հնարավորություն են տալիս Վահեի սեփական 36 բեռնատարին:

Կապանցի վարորդները շարունակում են պահանջել՝ Վահե մարզպետի բեռնատարները պետք է ընդմիշտ հեռանան Քաջարանից, քանի որ տեղում կան անհրաժեշտ քանակությամբ բեռնատարներ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել բեռնափոխադրումները՝ դրանով իսկ թեթեւացնելով հարյուրավոր կապանցիների ու քաջարանցիների սոցիալական հոգսերը:

Մոտ մեկ ժամ տեւած շրջափակումն ավարտվել է ոստիկանների եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հորդորով:

Ոստիկաններն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ վարորդների մտահոգությունը քննարկման առարկա կդառնա:

  

Սեփ. լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: