01/21/2025

Ազգային ժողովում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց պատգամավոր, «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես որպես ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրվել է խմբակցության հատուկ նիստ: 

«Ելք» խմբակցությունն ապրիլի 30-ին Փաշինյանին միաձայն առաջադրել է որպես վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: Վարչապետի ընտրությունը խորհրդարանում նախատեսված է մայիսի 1-ին: Արդեն կայացել է Փաշինյանի հանդիպումը «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների հետ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: