01/21/2025

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին  հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ԱԳՆ ղեկավարն ու պետքարտուղարի տեղակալը համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ՀՀ Սահմանադրության շրջանակներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Ուես Միթչելը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատեցին իրավիճակի լարման բացառման անհրաժեշտությունը և այս առումով կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել խորացման ուղղությամբ համատեղ քայլերին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: