01/21/2025

ՀՀ զինուժը «Սմերչ» համազարկային կայանքների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել

ՀՀ զինուժը «Սմերչ» համազարկային կայանքների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերը «Սմերչ» համազարկային կայանքների ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վարժանքների վերաբերյալ հատուկ ռեպորտաժը կցուցադրվի մայիսի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Զինուժ» հաղորդաշարի շրջանակներում:

 

«Սմերչ»-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների եւ ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների եւ նմանատիպ այլ թիրախների խոցման համար։ Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային եւ տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։ Հայաստանը «Սմերչ» համակարգերը ձեռք է բերել Ռուսաստանից: Դրանք ցուցադրվել են ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ընթացքում:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: