01/21/2025

Հանրապետական պատգամավոր Ավետը, ով ԱԺ-ում ներկայացնում է Սյունիքը, երեկ չէր մասնակցում Հանրապետականների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը. ինչո՞ւ

Հանրապետական պատգամավոր Ավետը, ով ԱԺ-ում ներկայացնում է Սյունիքը, երեկ չէր մասնակցում Հանրապետականների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը. ինչո՞ւ

Ապրիլի 30-ի քաղաքական ամենաուշագրավ իրադարձությունը, անշուշտ, ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամների  հանդիպումն էր, որ տեղի ունեցավ Ազգային ժողովում:

Մայիսի 1-ի ընտրության համար վճռորոշ նշանակություն ունեցող այդ հանդիպմանը դեռեւս անհասկանալի պատճառներով չէր մասնակցում Սյունիքից Հանրապետական պատգամավոր Ավետ Սարգսյանը:

Ընտրողներին հետաքրքրում է՝ ինչո՞ւ մեր պատգամավորը ներկա չի գտնվել վճռորոշ այդ հանդիպմանը:

Եվ քանի դեռ Ավետը չի հիմնավորել իր բացակայության պատճառները, ստիպված ենք ենթադրություններ անել՝ ա) մեր պատգամավորը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, բ) ինքն ի վիճակի չէ հրապարակավ կանգնել իրեն ծնած ՀՀԿ-ի կողքին, գ) ինքը պատրաստ չէ ընդունելու համաժողովրդական շարժման գաղափարները, դ) ինքն այս անգամ եւս թաքնված է մնում ու ջրի հատակից դուրս կգա այն ժամանակ, երբ վտանգը կվերանա, երբ վերջնականապես պարզ կդառնա, թե ով է հաղթողը, ում մոտ էլ կկանգնի՝ նախնիներից եկող «սրբազան» ավանդույթի համաձայն:

 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: