01/15/2025

Սիսիանի տարածաշրջանը եռում է

Սիսիանի տարածաշրջանը եռում է

Վերջին օրերի համար աննախադեպ հանրահավաք էր Սիսիանում՝ Համո Սահյանի հուշարձան-կոթողի դիմաց: Ելույթ ունեցողները նշում էին տեղական ու տարածքային իշխանությունների կողմից համայնքում թույլ տրվող կամայականությունների, նրանց կողմից ստեղծված վախի մթնոլորտի մասին: Նշվեց նաեւ, որ համայնքապետարանի աշխատակիցները վերջին օրերին ամենատարբեր սպառնալիքներով մարդկանց հետ են պահել ցույցերից եւ հավաքներից:

Հանրահավաքից հետո ցուցարարները քայլել են քաղաքի փողոցներով:

Նույն ժամին ցուցարարները փակել էին Աղջկա արձանի մերձակայքը եւ Որոտան գետի երկու ափերը միացնող կամուրջը:

Ցուցարարներին միացել էին քաղաքի դպրոցականները եւ ուսանողները:

Հնչում էին նույն կոչերը, ինչ-որ երեկվանից լսում ենք մայրաքաղաք Երեւանում:

ՍԵՓ.ԼՐԱՏՎ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: