01/15/2025

Հարժիսցիները փակել են Մեղրի-Երեւան ավտոմայրուղին եւ պահանջում են համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի եւ մարզպետ Վահե Հակոբյանի հրաժարականը

Հարժիսցիները փակել են Մեղրի-Երեւան ավտոմայրուղին եւ պահանջում են համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի եւ մարզպետ Վահե Հակոբյանի հրաժարականը

Մայիսի 2-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Հարժիս գյուղի երիտասարդները եւ դպրոցականները փակել են Մեղրի-Երեւան ավտոմայրուղին: Դա այն տարածքն է, որի մերձակայքում մի քանի անգամ ուղղաթիռով գաղտնի վայրէջք է կատարել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նույն վայրից նա քանիցս թռչել է Երեւան՝ Կապանում եւ Գորիսում ստեղծելով տպավորություն, թե իբր մեքենայով է ճանապարհվում Երեւան:

Հարժիսցիները պահանջում են մարզպետի, ինչպես եւ նրա թաշկինակներից մեկի՝ Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի անհապաղ հրաժարականը:

Սեփ.լրատվ. 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: