01/15/2025

Գորիսի դպրոցականները եւ ուսանողները Մեղրի-Երեւան ավտոմայրուղում «Քոչարի» էին պարում

Գորիսի դպրոցականները եւ ուսանողները Մեղրի-Երեւան ավտոմայրուղում «Քոչարի» էին պարում

Այսօր՝ ժամը 12-ի սահմաններում, Գորիսի ուսանողները եւ դպրոցականները շրջափակել են Մեղրի-Երեւան ավտոմայրուղու՝ Գորիս քաղաքի տարածքով անցնող մի հատված (N2 դպրոցի մերձակայքում):

Ցուցարարներն աջակցություն էին հայտնում Նիկոլ Փաշինյանին: 

Ցուցարարներից մեկն էլ «Սյունյաց երկիր» թերթի լրագրողին մասնավորապես ասաց՝ «Գորիսի ճանապարհն ազատության, անկախության, արժանապատվության ճանապարհ է, այստեղով են Արցախ մեկնել մեր ազատամարտիկները հայոց աշխարհի ամենավճռորոշ պահին: Եվ այս ճանապարհով չի կարող անցնել Վահե Հակոբյանի կողմից գողացվող խտանյութերով բեռնված մեքենաների շարասյունը»:

Սեփ.լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: