01/15/2025

Մատնիչ Արթուր Մնացականյանի ղեկավարած դպրոցում

Մատնիչ Արթուր Մնացականյանի ղեկավարած դպրոցում

Այսօր լարված իրավիճակ էր ստեղծվել հատկապես Կապանի N3 միջն. դպրոցում:

Աշակերտները եւ ուսուցիչներն առավոտվանից հայտարարել էին դասադուլ եւ ձգտում էին միանալ մարզկենտրոնում թեւածող ցույցերին:

«Ստուկաչ» կամ «Մատնիչ» մականունով Արթուր Մնացականյանը, ով այդ դպրոցի տնօրենն է, փորձել է սպառնալ երեխաներին, սակայն երեխաները նրան լուրջ չեն ընդունել եւ միացել են ցուցարարներին:

Հ.Գ. Տիգրան Աթայանի ֆեյսբուքյան էջում եւս հանդիպեցինք մի գրառումի, որն առնչվում է նաեւ N3 դպրոցի տնօրենին: Ահա այդ գրությունը. «Հարգելի Օվչյան Ռիտա ջան, Հովսեփյան Կարինե, եւ այն մնացած բոլոր դպրոցների տնօրեններ, ովքեր դեռ կարծում են, որ իրենք կարող են բարձր ձայնով խոսելով, վախեցնելով հարց լուծել, դիմում եմ ձեզ, հանգիստ եղեք, ձեզ կարգին պահեք: Առայժմ ուղղակի խնդրում եմ: Մի խոչընդոտեք մեր ազգի զարգացման ճանապարհը հարթող աշակերտների, ուսանողների գործողություններին: Կապանի 3-րդ դպրոցի տնօրեն, խելքդ գլուխդ հավաքի, հենց դպրոցի մեջ կցածրացնենք քեզ մասսայաբար»:

Սեփ.լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: