01/15/2025

Մարզի դատախազ Վազգեն Հարությունյանն արձագանքել է syuniacyerkir.am կայքի հրապարակմանը

Մարզի դատախազ Վազգեն Հարությունյանն արձագանքել է syuniacyerkir.am կայքի հրապարակմանը

Ս.թ. ապրիլի 26-ին syuniacyerkir.am կայքում հրապարակվել է հոդված՝ «Մարզի դատախազ Վազգեն Հարությունյանին եւ ոչ բարով ոստիկանապետ Արշավիրին» վերտառությամբ:

Հոդվածում մասնավորապես նշվել է՝ «Վերջին օրերին մարզում տեղի են ունեցել միջադեպեր, որոնց վերաբերյալ հանրությունը սպասում է Սյունիքի իրավապահ մարմինների գնահատականին կամ դիրքորոշմանը:

Մասնավորապես՝ ապրիլի 21-ին Կապանի ցուցարարներին ահաբեկելու նպատակով, Քաջարանի կոմբինատից (Մհեր Պոլոսկով տնօրենի հանձնարարությամբ) Կապան է գործուղվել վարձկանների խումբ:

Վարձկանները Կապանում իրենց դրսեւորել են ամենալկտի կերպով. այդ ամենի մասին տեսանյութեր կան սոցցանցերում:

Այնուհետեւ՝ ապրիլի 22-ին Կապանի Թումանյան փողոցում Վահե Հակոբյանը եւ իր թիկնապահը խուլիգանական արարք են թույլ տվել ցուցարարների հանդեպ. այդ մասին նույնպես տեսանյութեր կան սոցցանցերում:

Դու չե՞ք պատրաստվում գնահատական տալ Վահե Հակոբյանի եւ Մհեր Պոլոսկովի արարքներին:

Եթե նրանց արարքներում հանցակազմ չեք գտնում, ապա գոնե հիմնավորեք Ձեր պաշտոնական դիրքորոշումը եւ տեղյակ պահեք հանրությանը»:

ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հ.Բաղդասարյանին հղած գրությամբ մարզի դատախազը մասնավորապես նշել է՝ «Անհրաժեշտ է ստուգել հոդվածում նշված փաստերը՝ արդյունքների մասին հայտնելով թերթի խմբագրություն եւ մարզի դատախազություն»:

Սեփ.լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: