01/21/2025

Մեղրու մաքսակետում ոչ մի րոպե աշխատանքները չեն դադարել

Մեղրու մաքսակետում ոչ մի րոպե աշխատանքները չեն դադարել

Հարավային մաքսային վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ Սամվել Հայրապետյանը «Սյունյաց երկրի» լրագրողի հետ զրույցում հերքեց տարածված տեղեկատվությունն այն մասին, թե մայիսի 2-ին Մեղրու ցուցարարները շրջափակել են մաքսային կետը, ինչի հետեւանքով էլ հայ-իրանական սահմանին գտնվող մաքսակետը չի կարողացել գործել ամբողջ օրվա ընթացքում:

«Մաքսակետում ոչ մի րոպե չեն դադարել աշխատանքները, մեր գործառույթներն իրականացրել ենք բնականոն ռիթմով: Այո, ժամը 17-18-ի սահմաններում ցուցարարները մոտեցել են մաքսակետի մատույցներին եւ կրկնել այս օրերին ամենուր հնչող հայտնի կարգախոսները, հավանություն տվել հանրապետությունում ծավալած քաղաքացիական շարժմանը: Որեւէ կոչ՝ մաքսային աշխատողներին ուղղված կամ որեւէ քայլ՝ մեր աշխատանքները խոչընդոտող, չեն եղել: Մոտ 40 րոպե հետո ցուցարարները հեռացել են մաքսակետին հարող տարածքից», - ասել է Սամվել Հայրապետյանը:

Սեփ.լրատվ.

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: