01/15/2025

Ցուցարարները շրջափակել էին Սիսիանի հիվանդանոցը եւ խափանել բուժհաստատության գույքագրումը, որ արվում էր կայազորային հոսպիտալին միավորելու համար

Ցուցարարները շրջափակել էին Սիսիանի հիվանդանոցը եւ խափանել բուժհաստատության գույքագրումը, որ արվում էր կայազորային հոսպիտալին միավորելու համար

Ինչպես հաղորդել ենք ավելի վաղ, կառավարության՝ ՀՀ պաշտպանության նախարարի ներկայացրած որոշման նախագծով, կլուծարվի «Սիսիանի հիվանդանոց» ՓԲ ընկերությունը, իսկ տարածաշրջանի բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը կիրականացնի «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկը: 

Երկու բուժհաստատության միավորման շարժառիթը, ըստ պաշտոնական վարկածի, այն էր, որ հիվանդանոցն ու հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են շրջանի բնակչության ստացիոնար բուժօգնության գործառույթները՝ երբեմն նաեւ խանգարելով մեկմեկու:

Մայիսի 2-ին համաժողովրդական աննախադեպ զարթոնք ապրող Սիսիանում ցուցարարները միացել են քաղաքի հիվանդանոցի՝ գործադուլ հայտարարած բուժաշխատողներին եւ շրջափակել հիվանդանոցը:

Նույն այդ ժամանակ հիվանդանոցում զինվորականները գույքագրում էին իրականացնում՝ երկու բուժհաստատության միավորումն իրագործելու նպատակով:

Ցուցարարները կասեցրել են բուժհաստատության գույքագրումը: Արձանագրել են նաեւ, որ Սիսիանի ավանդական հիվանդանոցի լուծարումը Սյունիքի մարզպետի, Սիսիանի համայնքապետի անճարակության եւ անսկզբունքայնության արդյունք են: Վերջին մեկուկես տարում այնտեղ իրականացված կադրային ամոթալի քաղաքականությունն էր պատճառը, որ այդ աստիճան հեղինակազրկվեց Սիսիանի հիվանդանոցը:

Ցուցարարները հույս են հայտնել, որ նորացված Հայաստանի նոր կառավարությունը կվերանայի վերացման հանգրվան հասած հիվանդանոցի լուծարման մտադրությունը:

Սեփ.լրատվ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: