01/21/2025

Լիտվայի օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լիտվայի օրենսդիր մարմինն առաջին ընթերցմամբ հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

 ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը միաձայն կերպով առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Հենց նոր Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը, 81 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստանի Հանրապետություն-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Հուսանք, որ շատ մոտ ապագայում Լիտվան վերջնականապես այն կվավերացնի»,- գրել է Մկրտչյանը։

Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Մինչ այս պահը համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել էին Էստոնիան եւ Լատվիան:

ՀՀ Ազգային ժողովն այն վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: