01/21/2025

Բարեխղճորեն կատարում ենք պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը. Կարեն Կարապետյան

Բարեխղճորեն կատարում ենք պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գործադիրի անդամներին համատեղ աշխատանքի համար:

«Այսօր այս կազմով մեր կառավարության վերջին նիստն է, եւ ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված, կառաջարկեմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականն ու խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչեւ վերջ կատարվի, անկախ էմոցիայից, անկախ վերջերս հնչած արդար, թե անարդար քննադատությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաեւ, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկել են ընթացիկ հարցեր: «Չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր թե առողջապահության, թե սոցիալտնտեսական, թե եկամտահարկի իջեցման, թե առողջապահության ապահովագրության վերաբերյալ, որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանն ինքը որոշի՝ դա անել, թե ոչ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: