01/15/2025

Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մայիսի 3-ին ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է.

«Ազատ մամուլն էական նշանակություն ունի խաղաղության, արդարության եւ մարդու իրավունքների համար։ Շատ կարեւոր է կառուցել թափանցիկ եւ ժողովրդավարական հասարակություններ, եւ իշխող հասարակություններից պահանջել հաշվետվողականություն։

Ազատ մամուլը որոշիչ է կայուն զարգացման համար։ Լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները լուսաբանում են տեղական եւ համաշխարհային մարտահրավերները եւ պատմում են այն, ինչի մասին պետք է խոսվի։

Անգնահատելի է նրանց մատուցած ծառայությունը հասարակությանը։ Անհրաժեշտ է ընդունել, կիրառել եւ գործադրել օրենքներ, որոնք պաշտպանում են անկախ լրագրությունը, խոսքի ազատությունը եւ տեղեկատվության իրավունքը։

Լրագրողների դեմ հանցագործությունները պետք է դատական կարգով հետապնդվեն։ Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ կոչ եմ անում կառավարություններին ամրապնդել մամուլի ազատությունը եւ պաշտպանել լրագրողներին։

Ազատ մամուլի խթանումն ապահովում է ճշմարտության մեր իրավունքը»։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: