01/15/2025

Հայաստանում Իսպանիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Իգնասիո Իբանես Ռուբիոյին

Հայաստանում Իսպանիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Իգնասիո Իբանես Ռուբիոյին

Ձերդ գերազանցություն

Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը՝ Վահե Հակոբյանը, ըստ պետությանը ներկայացրած հայտարարագրերի, անշարժ գույքի է տիրապետում Իսպանիայում: Ավելի կոնկրետ՝ Վալենսիա ինքնավար համայնքի Ալիկանտե պրովինցիայի Էլչե մունիցիպալիտետի Արենալես դել Սոլ բնակավայրում:

Իսպանիայի թագավորության մասին մեր պատկերացումները համահունչ են ժողովրդավարություն հասկացությանը, որտեղ հանդուրժելի չէ կոռուպցիայի որեւէ դրսեւորում:

Եվ, հաշվի առնելով այդ հանգամանքը, հազարավոր սյունեցիների անունից խնդրում ենք պարզել՝ ինչ միջոցների հաշվին է Հայաստանի Հանրապետության պետական այդ պաշտոնյան Միջերկրական ծովին հարող ափում՝ հայտնի տուրիստական վայր Կոստա Բլանկայում ձեռք բերել այդ գույքը:

Անշուշտ, դա մեզ չէր հետաքրքրի, եթե գույքը ձեռք բերված չլիներ Վահե Հակոբյանի՝ Սյունիք գալուց հետո, որտեղ բնակչության 30 տոկոսը (պաշտոնական տեղեկություններով) աղքատ է, որտեղ բնակչության կենսամակարդակն ամենացածրն է Հայաստանում (Շիրակի մարզից հետո):

Ձեր օգնությամբ ուզում ենք փարատել Վահե Հակոբյանին պատկանող այդ գույքի օրինավորության առնչությամբ ծագած կասկածը, որը վերջին մեկ տարում բուռն քննարկման առարկա է նաեւ հայաստանյան մամուլում:

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր»

թերթի խմբագիր

4 մայիսի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: