01/22/2025

Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ մայիսի 8-ին Հայաստանը կունենա ընտրված վարչապետ

Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է՝ մայիսի 8-ին Հայաստանը կունենա ընտրված վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ մայիսի 8-ին խորհրդարանում կայանալիք քվեարկության արդյունքներով Հայաստանը կունենա ընտրված վարչապետ: «Մեր որոշումը կլինի միասնական, եւ մենք մայիսի 8-ին կունենաք վարչապետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե նախկինում էլ էին այդպես ասում, սակայն մայիսի 1-ին դեմ քվեարկեցին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք լավ չեք հետեւում: Նախկինում մենք չէինք խոչընդոտում քվեարկության կայացմանը, իսկ այժմ մենք կօժանդակենք»:

Հարցին՝ ՀՀԿ-ից կլինե՞ն մարդիկ, ովքեր կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Բաղդասարյանն ասաց. «Եթե չքվեարկեն, ո՞նց պետք է անցնի»:

Անդրադառնալով հարցին՝ ՀՀԿ-ն ազա՞տ է քվեարկելու, Վահրամ Բաղդասարյանը խնդրեց թույլ տալ, որ դա խմբակցությունը որոշի:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: