01/22/2025

Մարզպետի բեռնատարների ոդիսականը. նոր եւ անսպասելի զարգացումներ

Մարզպետի բեռնատարների ոդիսականը. նոր եւ անսպասելի զարգացումներ

Մայիսի 3-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ըստ մարզպետարանից ստացվող տեղեկությունների, մարզպետարան է հրավիրել Քաջարանի կոմբինատում աշխատող տեղացի վարորդներին ու փորձել նրանց հետ լեզու գտնել: 

Վարորդները շարունակել են պնդել, որ մարզպետի սեփական բեռնատարները պետք է հեռանան Սյունիքից՝ ասպարեզը զիջելով տեղացի վարորդների մեքենաներին:

Հանդիպումից հետո մարզպետարանից մեզ խիստ տարօրինակ տեղեկատվություն են փոխանցել՝ թե իբր Վահե Հակոբյանը վարորդների ցասումը մեղմելու համար հայտարարել է, թե միայն իր մեքենաները չէ, որ Քաջարանից խտանյութ են փոխադրում, այլ…

Ելնելով Արցախի Հանրապետության շահերից, առայժմ չենք հրապարակում բարձրաստիճան պաշտոնյաի անունը, ում բեռնատարները եւս (ըստ Վահե Հակոբյանի) Քաջարանից բեռնափոխադրումներ են կատարում՝ ոտնահարելով կապանցի ու քաջարանցի վարորդների շահերը:

Շատ կասկածելի ու տարօրինակ այս տեղեկատվությունը ճշտելու համար խմբագրությունը նամակ է հղել Արցախի Հանրապետության պատկան մարմին՝ Վահե Հակոբյանի մատնանշած փաստի հավաստիությունը ստուգելու համար:

…Ուղղակի զարմանալի է, թեեւ սպասելի էր: Հոգեւարքի մեջ գտնվող մարզպետն անուններ է տալիս… այն մարդկանց անունը, ովքեր «հայրություն» են արել նրան տարիներ շարունակ, որոնց գոյությունը հաշվի առնելով էր ասում՝ «մեջքս պինդ է»:

ՍԵՓ. ԼՐԱՏՎ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: