01/22/2025

Հոգեվարք ապրող մարզպետի հերթական «դեմարշը»

Հոգեվարք ապրող մարզպետի հերթական «դեմարշը»

Վերջին օրերին ֆեյսբուքյան դաշտում նորահայտ մի էջ է երեւան եկել՝ բացառապես Վահե Հակոբյանին պաշտպանող եւ նրա մասին հեքիաթներ պատմող: 

Կարելի էր եւ ուշադրություն չդարձնել այդ էջին. ի վերջո հազարավոր էջեր են ամեն օր բացվում եւ փակվում:

Բայց Վահե Հակոբյանին պաշտպանող մարդիկ (առանց բացառության) հանդես են գալիս կեղծ պրոֆիլով` վախենալով հասցեական պատասխանից: Եվ միայն այդպես…

Ենթադրվում է, որ կեղծ պրոֆիլով, նախեւառաջ, Վահեն ինքն է իրեն պրոպագանդում, այնուհետեւ նրա օգնականները, խորհրդականները, պալատական նաժիշտներն եւ ներքինիները:

Նման ենթադրության համար հիմք են այն ծիծաղելի տեքստերը, որոնցով Վահեի սյունիքյան գործունեությունը փառաբանելու փորձ է արվում. այդ տեքստերը մի քանի անգամ նախկինում էլ փորձել են հրամցնել սյունեցիներին, բայց մերժում են ստացել:

Կեղծ պրոֆիլով մարդիկ, ինչպես եւ սպասվում էր, նախեւառաջ հայհոյում են «Սյունյաց երկրին» ու Սամվել Ալեքսանյանին:

Եվ հարգանք ու պատիվ կապանցի մեր ընթերցողներին, ովքեր ուժգին ու փաստարկված հակահարված են տալիս ծպտված պրոպագանդիստ-հրոսակներին:

«Քոմենթներից» մեկի հեղինակը շատ դիպուկ է բնութագրել կեղծագրերն ու նրանց հեղինակներին: Ահա. «Այ հիմարներ, գրել չգիտեք, չի ստացվում ձեզ մոտ: Փորձել եք պաշտպանել ննջեցյալ մարզպետին, բայց ավելի եք խայտառակում նրան: Զբաղվեք Սյունիքը թալանելու ձեր թրքաբարո գործով եւ հրաժարվեք գրելուց, քանի որ, կրկնում եմ, դա ձեզ մոտ չի ստացվում: Եվ ձեր ձախողման պատճառն ամենեւին էլ «Սյունյաց երկիրը» չէ»: 

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: