01/22/2025

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր պարոն Սամվել Ալեքսանյանին

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր պարոն Սամվել Ալեքսանյանին

Հարգելի պարոն Ալեքսանյան

Ի պատասխան Ձեր 03.05.2018թ. հարցման՝ հայտնում ենք, որ 2018թ. մայիսի 2-ին «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ (այսուհետ՝ ընկերություն) տարածք մուտքերը ժամը 14:00 սահմաններում արգելափակվել են մի խումբ մարդկանց կողմից: Արգելափակման գործողությանը մասնակցած անձինք ընկերության հետ որեւէ իրավահարաբերության մեջ չեն եւ արգելափակման գործողության շրջանակներում ընկերության գործունեությանն առնչվող պահանջներ չեն առաջադրել: Նրանք դիմել են ընկերության աշխատակիցներին գործադուլ իրականացնելու եւ իրենց գործողություններին՝ միանալու կոչերով:

Արգելափակումը դադարեցվել է նույն օրը ժամը 21.00 սահմաններում, ինչից հետո ընկերության տարածք մուտքի-ելքի հնարավորությունը եւ ընկերության բնականոն գործունեությունը վերականգնվել են:

Ընկերությունը որեւէ կերպ չի խոչընդոտում իր աշխատողների՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված իրավունքների իրացումը՝ ներառյալ հանրային միջոցառումներին մասնակցությունը, քաղաքացիական դիրքորոշման արտահայտումը, գործադուլների կազմակերպումը եւ դրանց մասնակցությունը:

Հարգանքով՝

Վահրամ Ավագյան

Գլխավոր տնօրենի տեղակալ

հասարակայնության հետ կապերի եւ

սոցիալական քաղաքականության գծով

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: