01/22/2025

Վերջին իրադարձությունները բացառապես Հայաստանի եւ նրա քաղաքացիների ներքին հարցերն են. ՌԴ դեսպանատան հայտարարությունը

Վերջին իրադարձությունները բացառապես Հայաստանի եւ նրա քաղաքացիների ներքին հարցերն են. ՌԴ դեսպանատան հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է Ռուսաստանի առանձին քաղաքացիների եւ անհատների կողմից մայիսի 5-ին արված  հայտարարություններին՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:

«Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները հանդիսանում է բացառապես Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների ներքին հարցերը: Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերություններ կառուցելու եւ պահպանելու իր գործողություններում ռուսական կողմը, Երեւանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների անձնական կարծիքներից, այլ հավատարիմ է կարծիքին, որոնք հնչեցվել են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար  Դմիտրի Պեսկովի եւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:      

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: