01/15/2025

Փաշինյանի ընտրվելուց հետո մի շարք մարզպետներ հրաժարական կտան

Փաշինյանի ընտրվելուց հետո մի շարք մարզպետներ հրաժարական կտան

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ վաղը՝ մայիսի 8-ին, Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո մի շարք մարզպետներ հրաժարական կներկայացնեն:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, հրաժարական կներկայացնեն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Հավելենք, որ վերը նշված մարզպետները վերջին օրերին իրենց մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ամեն կերպ փորձում էին խոչընդոտել:

Նշենք, որ ավելի վաղ հրաժարականի դիմում էին ներկայացրել նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները: Վերջիններս ՀՅԴ անդամ էին, եւ Դաշնակցության կոալիցիայից դուրս գալուց հետո նրանք հրաժարականի դիմում ներկայացրեցին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: